‘Քաղաքապետի խորհրդականի հետախուզող որդին ձերբակալվել է’

1040

Երեկ ուշ երեկոյան Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանը, որը ոստիկաններին է ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշենք, որ Քոթանջյանի հանդեպ հետախուզում էր հայտարարված օրերս Երևանում հնչած կրակոցների կապակցությամբ:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Քոթանջյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին է:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության մեկնարկային խաղի մրցավարը կլինի ճապոնացի’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’