‘Քաղաքացիական ակցիա՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների’

1373

Այսօր, ժամը 13:00-14:00 ընկած ժամանակահատվածում, Նաիրի կինոթատրոնի մոտից քաղաքացիական ակտիվիստները կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա՝ ճանապարհին բաժանելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման, գազի թանկացման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող թռուցիկներ՝ ի նշան համերաշխության: Ակցիայի մասնակիցները կոչ են անում յուրաքանչյուրին արտահայտել հստակ դիրքորոշում ոստիկանական անօրինականության եւ լկտության նկատմամբ: 

«Վաղը յուրաքանչյուրիս հետ կարող են նույն կերպ վարվել: Սա բարձիթողի լպիրշության նկատմամբ անհանդուրժողականության և քաղաքացիական համերաշխության ակցիա է»,- ասվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 6 ակտիվիստների եւ ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին: Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների ակցիան փորձել էին խոչընդոտել Ագրարային համալսարանի ՀՀԿ-ական ուսանողները:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները «ապահովագրված չեն» «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ դատերից’