‘Քաղաքացին՝ Սարգսյանին. Ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը. Aravot.am’

2301

Այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ: Aravot.am-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացին բողոքում դատարաններից, ինչին ի պատասխան Սարգսյանը հայտարարում է, թե Սահմանադրությունը փոխում են, որ դատարանները գործեն:

Զայրացած քաղաքացին հակադարձում է. «Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»:  

Նախորդ հոդվածը‘Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում’
Հաջորդ հոդվածը‘Հատուկ գործողություններ Փարիզի հյուսիսային մասում. կան զոհեր’