‘Քաղաքացիները դիմում են ՃՈ-ին՝ արագաչափ տեղադրելու խնդրանքով. «ՉԻ»’

1418

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Հիսունից ավելի դիմում ունենք, որտեղ քաղաքացիները դիմում են ճանապարհային ոստիկանությանը` հարակից տարածքներում արագաչափ սարքեր տեղադրելու համար»:

«ՉԻ»-  «Ինչ ուզում եք ասեք, բայց շատ մարդասեր են մեր ոստիկանները: Մի քանի շարքային քաղաքացիներ դիմում են գրում, և խնդրեմ` քաղաքը հեղեղված է արագաչափերով: 30-ական թվականներին էլ էր այդպես. ժողովրդական լայն զանգվածներ դիմում էին համապատասխան մարմիններին` խնդրելով անհաշտ պայքար մղել ժողովրդի թշնամիների դեմ, և միանգամից միլիոնավոր մարդիկ հայտնվում էին ճամբարներում:

Ի դեպ, հետաքրքիր է, եթե ոչ թե 50, այլ 50 հազար քաղաքացիներ դիմեն ճանապարհային ոստիկանությանը և խնդրեն հանել արագաչափերն ու տեսախցիկները, ոստիկանությունը նույն եռանդով կկատարի՞ այդ խնդրանքը: Թե՞ դա կգնահատվի որպես ժողովրդի թշնամիների դավադրություն` ուղղված մեր պետականության, բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների անձնական բարեկեցության խարխլմանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ցանկացած նախաձեռնություն. Հեֆերն’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բանկերում աճել են ժամկետանց վարկերը’