‘Քաղաքացիներին տուգանում են «կարմիր գծերից» օգտվելու համար (տեսանյութ)’

2684

Քաղաքացի Բագրատ Հարությունյանը ֆեյսբուքում գրում այն մասին, որ իր կոլեգային Ոստիկանությունը տուգանել է «կարմիր գծերի» վրա ավտոմեքենան կայանելու համար և քաղաքապետարանից, Ոստիկանությունից և «Փարքինգ սիթի սերվիս»-ից իրարամերժ պատասպաններ են տալիս, որոնց հիմնական իմաստը. «եղածը 5000 չի, մուծի՝ պրծի…»: Բ. Հարությունյանի գրառումը և կից տեսանյութը՝ ստորև.

«Օրը բացվեց … կոլեգայիս տուգանել են Մաշտոց-Խորենացի (դեպի Սարյան) հատվածում կայանվելու համար 5000 դր. չափով (մեջբերում ՃՈ որոշումից — MERCEDES-BENZ մակնիշի 71AN707 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 06.02.2014թ. ժամը 17:41-ին ք. Երևան, Մաշտոցի պողոտա / Խորենացու խաչմերուկի հատվածում չի կատարել ՀՀ Կառավարության 2007թ.-ի 955-Ն որոշմամբ սահմանված 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով):

Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան, բայց

1. PCS (Փարքինգ սիթի սերվիս), որը պատասխանատու է գծանշման համար (աշխատակցի անունը չենք հրապարակի) պնդում է, որ գծանշումից հետո, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղադրել է կանգառն արգելող նշան: Իրենց համար դեռ պարզ չէ, որն է նշանի հայտնվելու պատճառը, և ինչ պետք է անեն + նույն հարցով ևս 4 վարորդ իրենց դիմել է:

2.  ՃՈ ասում է, մենք կոլլիզիայի հետ կապ չունենք. և՛ նշանը և՛ կարմիր գիծը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության իրավասության մեջ է:

3. ԵՔ ՏՎ պատասխանատուն ասում է, այդ կարմիր գծերը չարամիտ և դեռևս անհայտ քաղաքացիներն են գծել, եթե ուշադիր լինեինք կտեսնեինք որ «կարմիր գծերը» այնքան էլ «կարմիր չեն» (Հիշեցնեմ, որ այս պնդումը հակասում է առաջին կետին) + Բարձրյալը մեզ աչք է տվել, որ տեղանքն ուսումնասիրենք և տեսնեք, այլ նշաններ և Փարքինգ Սիթիի իրազեկող վահանակը չկան արդյոք…:

Բայց ամենազավեշտալին այն է, որ բոլորն էլ ասում են «եղածը 5000 չի, մուծի՝ պրծի…», իսկ հակասության ընթացք տալու մասին ոչ մի խոսք…

Ինչ կարելի է կարծել … տրանսպորտի վարչությունում սուտը լայնորեն կիրառվող հնարք է քաղաքացիների հետ շփելու ընթացքում, այդ վարչությունում աջ ձեռքը ձախից տեղյակ չէ և ընդհանրապես կարգի հաստատման փոխարեն վարչությունը քաոս է ծնում ամեն իր շարժումով:

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Արարատի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղում պարտադիր կուտակայինը պատրաստվում են կիրառել 2015-ի հունվարից’