‘Քաղաքացին ատրճանակով եկել էր «Զվարթնոց» օդանավակայան’

1274

Հունվարի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար: Քաղաքացին՝ 1990 թ. ծնված Հարություն Ու.-ն, փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ատրճանակը գազային է:

Ըստ ոստիկանության կայքի՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նրա մոտից առգրավվել է USP COMPACT տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող’