‘Քաղաքացին դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման Թուրքիայի սահմանը հատելու համար’

1002

Արագածոտնի մարզի Արագածավան  գյուղի բնակիչ Յուրիկ Ավդոյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանը ապօրինի հատելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 9 ամիս ժամկետով: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն:

 Ըստ մեղադրանքի՝ Յուրիկ Ավդոյանը 2014 թվականի մարտի 11-ին` առանց պատշաճ թուլտվության ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի վարչական տարածքի հատվածով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և ապօրինի մուտք գործել Թուրքիայի հանրապետության տարածք, սակայն բռնվել է իրավապահ մարմինների կողմից և 2014 թվականի մարտի 14-ին հանձնվել է ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնող` ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ ՍԶ  N  զորամասի զինծառայողներին:

 Նրանց կողմից նույն օրը՝ ժամը 19:00-ին, Յուրիկ Ավդոյանը հանձնվել է ՀՀ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին:

 Մինչ դատաքննությունը սկսելը՝ ամբաստանյալ Յուրիկ  Ավդոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ՖԻՖԱ—ի աղյուսակում նահանջել է 5 հորիզոնականով’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա (տեսանյութ)’