‘Քաղաքացին փորձել է ցած նետվել Հրազդանի կամրջից’

1148

Հունիսի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևյան կամուրջ):

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով կանխվել է անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը:

Վերջինս տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին:

 
 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան մեկնարկեց Հոնդուրասի ջախջախումով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’