‘«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից արձանագրված խախտումները ‘

1044

20:00 5/24 Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս

Դիտորդ Ռոբերտ Քութերը տեսագրություն է ուղարկելու
 
19:54 9/23 Հայհոյանք / ճնշում / ահաբեկում / սպառնալիք / ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ

Դիտորդ Պաուլա Դեր Նայորայի հասցեին հնչել են հայհոյանքներ կողմնակի անձի կողմից, ով մի քանի անգամ առանց վկայական մտել է տեղամաս: Տեսագրություն կա:
 
19:51 38/62 Հայհոյանք / ճնշում / ահաբեկում / սպառնալիք / ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ

ՀՀԿ վստահված անձ՝ Վաչե Ադամյանը, վիրավորում է դիտորդներին և ստիպում են տեղամասից դուրս գալ՝ պատճառաբանելով, որ 3 ժամից ավել դիտորդները տեղամասում մնալու իրավունք չունեն:
 
19:46 34/32 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով  
19:36 8/25 Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում

ՀՀԿ-ի մի քանի /մոտ 3-8 անձանց/ վստահված անձի պարբերաբար ներկայություն տեղամասում:
չի արձանագրում
19:33 11/11 Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ

Մկրտչյան Մարգարիտա Արայիկի ըստ հանձնաժողովականների քվերակել է, բայց մոռացել ստորագրել ցուցակում դիտորդը դա արձանագրել է ըդմիջումից գալուց հետո, այդ ժամանակ են բացատրել և այդ ընթացքում հանձնաժողովի անդամը ցուցակում ավելացրել է իր կնիքը, հիմա պարզ չէ, թե արդյոք իրականում այն անձը ընտրել է
 
19:31 5/15 Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում  
19:29 3/2 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ

Վարդուհի Սարգսյանի և Խաչատրյան Մարիետտայի փոխարեն քվեարկել են:
 
19:27 32/31 Այլ

Տեղամասի ընտրացուցակները այնպես են կարված, որ հնարավոր չէ տեսնել ընտրողի հերթական համարը: Նույնանման իրավիճակ է նաև 32/28, 32/32, 32/36 տեղամասերում:
 
19:25 9/28 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ

610-640 հանձնաժողովի քարտուղարը ըստ դիտորդի վերցրել է քվերաթերթիկ քվերակել է ու գցել քվեատուփի մեջ հենց այն ժամանակ, երբ խճողում է եղել

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. լցոնում է նախապատրաստվում’
Հաջորդ հոդվածը‘Քվեարկություն`ուրիշի փոխարեն’