‘«Քաղաքացի դիտորդ»-ն իրավաբանների կարիք ունի’

1167

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի կազմում են ընտրությունների դիտարկման լուրջ փորձ ունեցող հասարակական կազմակերպություններ, իրականացնում է դիտորդական առաքելություն 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ: Թե՛ հանրաքվեի օրը, թե՛ հանրաքվեից հետո ընտրական գործընթացին առնչվող խնդիրների կապակցությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու, ընտրական իրավունքի առավել արդյունավետ և պրաֆեսիանալ պաշտպանության նպատակով ստեղծվում է  իրավաբանների թիմ:  Բոլոր իրավաբաններին և փաստաբաններին, ովքեր ցանկանում են այս աշխատանքներին միանալ, խնդրում ենք գրել մեզ [email protected] հասցեով կամ զանգահարել 010 500-655; 099 588 576 հեռախոսահամարին: Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Դիմողների համար «ԻԵՄ» ԻՀԿ-ն կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ/սեմինարներ ընտրական իրավունքի բնագավառում՝ ընտրական իրավունքի և օրենսդրական դաշտի վերաբերյալ միասնական ընկալումների ձևավորման և բյուրեղացման նպատակով:

Ձեր մասնակցությունը խիստ կարևոր է Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մասնավորապես, հանրաքվեի ընթացքում արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու և ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», 

«Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից: 

Հայտարարությունը կարելի է կարդալ նաև մեր կայքէջում՝

http://www.ela.am/index.php?route=news/article&news_id=50

 

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության ընտրողների թիվը 2.553.085 է’
Հաջորդ հոդվածը‘Ջրանջատում Էրեբունիում եւ Կենտրոնում’