‘Քանի՞ «դուբլից» են նկարահանել Տարոն Մարգարյանի ուղերձը. Տեսանյութ’

2134

Քաղաքացի Բաբկեն Նավասարդյանը Facebook-ի իր էջում է տեղադրել Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին՝ հետեւյալ գրությամբ.

«Տեքստը կարդում է 3-րդ դասարանցու պես` ճգնելով ու առանց բովանդակությունը հասկանալու: Հըլը նայեք աչքերը ոնց են աջուձախ վազում: 5 րոպեանոց ուղերձը 13 անգամ ընդհատվում, նոր կադրից է սկսվում (չեմ չափազանցում, հաշվել եմ): Երևի մի 3 ժամ պահանջվել է, որ գոնե վարժ կարդա, գոնե տող առ տող: Ու դուք հույս ունեք, որ էս մարդը գրագետ որոշում պիտի կայացնի  հօգուտ հանրությա՞ն, իր իսկ խոսքին տեր կանգնի՞: Ի՞նչ խոսք, այ ախպեր: Ես տենց բան չեմ ասել: Հաա, էն կարդացածս տեքստը՞: Է դու էլ Մարքսի Կապիտանն ես կարդացել, ազիզ ջան, հմի ասեմ՝ դո՞ւ ես Կապիտանը:
…Ցրել է պետք էս ամբողջ ՀՀԿ անձնակազմը` հանձնել գյուղերին: Երկրում էնքան գրագետ ու լավ մարդիկ կան, որ կբավականացնի անգամ ամեն մի միլիցուն փոխարինելու համար: Իսկ մենք ունենք ընտրովի գծիտերերի հավաքածու»:     

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում բարձրահարկից վայր է ընկել և մահացել դուդուկահար Գևորգ Դաբաղյանի որդին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի ոռոգման համակարգը միացրել են. ցուցարարները ջրի տակ պարում են’