‘Քաշքշոց Աֆրիկյանների տան մոտ. Hetq’

1492

Աֆրիկյանների տան մոտ այսօր երեկոյան մի շարք քաղաքացիներ էին հավաքվել` իրենց դժգոհությունն արտահայտելու հանրապետական նշանակության պատմամշակութային այդ շինության քանդելու առիթով: Hetq.am-ի փոխանցմամբ, որպես բողոքի ժեստ, քաղաքացիները իրենց հետ բերած գործիքներով քանդում էին Աֆրիկյանների տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպները: Այնուհետև նրանք սկսեցին նաև շինության քարերի վրայից ջնջել համարակալումները:

Երբ քաղաքացիները գրեթե ամբողջությամբ պոկել էին պարիսպները, եկավ ոստիկանությունը և պարզաբանում պահանջեց: Քաղաքացիներն ասացին, որ իրենց գործողություններով փորձում են փրկել ավերվող պատմամշակութային արժեքը: Սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացի Վահագն Գևորգյանին: Մնացած քաղաքացիները բռունցք բռունցքի տվեցին և չթողեցին այլևս ոչ մեկի բերման ենթարկել: Ոստիկանության ձեռքերից ազատված քաղաքացիները «հաղթանակ», «ազատ անկախ Հայաստան» վանկարկումներով գնացին դեպի Կենտրոնի ոստիկանություն, ուր տարել էին իրենց ընկերոջը:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 3 оր առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը վերադարձրել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը. փող չկա («Ժողովուրդ»)’