‘Քառյակի եւ «Դեմ եմ»-ի նիստի ամփոփում. Տեսանյութ’

1258

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններն այսօրվա դռնփակ հանդիպմանը քննարկել են երեք հարց։ Հիշեցնենք, որ հանդիպմանը կեսից միացել են նաեւ «Դեմ եմ» շարժման անդամները։ Օրակարգում ընդգրկված են եղել պարտադիր կուտակային օրենքի հետ կապված Կառավարության ներկայացրած առաջարկների, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ միասնական դիրքորոշման ձևավորման և համատեղ պայքար ծավալելու, ինչպես նաև գազի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերը։ Հանդիպումը կայացել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության սենյակում: Ինչպես քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Կոնգրեսը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» այսօր ևս վերահաստատել են իրենց 12 պահանջներից առաջին կետը, համաձայն որի՝ պարտադիր վճարն ընդունելի չէ։

«Ինչպես նաև, մենք չենք ընդունի որևէ որոշում, որը խտրականություն է դնում տարբեր կատեգորիաների միջև՝ լինի տարիքային, մասնավոր կամ պետական սեկտորի: Այս օրինագծի հետ կապված երեք քաղաքական ուժերը՝ Կոնգրեսը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» վերջնական դիրքորոշում հայտնել են, իսկ ԲՀԿ–ն իր որոշումը կկայացնի վաղը՝ խմբակցության և կուսակցության նիստերից հետո։ Մենք «Դեմ եմ»–ի հետ էլ ունեցանք շատ արդյունավետ քննարկում։ Նրանք ասացին, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի դիմումներ չգրեն, ներկայացրեցին բազմաթիվ փաստեր։ Մենք էլ խոստացանք հետամուտ լինել ճնշումենրի բացառման հարցում։ Մենք նաև որոշում ընդունեցինք քառյակի և «Դեմ եմ»–ի հետ կուտակայինի հետ կապված ներկայացնել այլտրանքային ուղղություն։ Եթե նման միասնական այլընտրաքն ստեղծվի, այն կունենա 80%–ից էլ ավելիի աջակցությունը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը։

Նա հավելեց, որ քառյակում միասնական և անիճելի կարծիք կա նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անթույլատրելիության մասին, որ բոլորը համակարծիք են, որ այդ թանկացումը ոչնչով հիմնավորված չէ, եւ որ սա փորձ է ձախողֆած մենեջմենթի, ձախողված ընկերության բեռը տեղախոփել ՀՀ քաղաքացիների ուսերին, ինչին քառյակը կրկականապես դեմ է եւ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Ինչ վերաբերում է գազի հանձնաժողովին, Լեւոն Զուրաբյանը նախ հիշեցրեց, որ այն մինչև հունիսի վերջ պետք է առնվազն միջանկյալ եզրակացությամբ հանդես գար, այնուհետև ավելացրեց. «Քաղաքական մեծամասնության կողմից սկսվել է մի անհասկանալի դիմադրություն, որ եզրակցություն չլինի»։

Նա նաեւ կարեւորեց այն, գազի հարցով հանձնաժողովին պետք է պարտադրել այդ եզրակացությունը, եւ եթե դա չհաջողվի և մեծամասնությունը տապալի իր իսկ որոշումը, քառյակը ահնդես կգա սեփական եզրակացությամբ։  «Եթե այնուամենայնիվ համառեն և մեծամասնությունը ցույց տա, որ արդեն ակնհայտ արձանագրված իրողությունները չեն ցանկանում հրապարակել, մենք կմտածենք հետագա քայլերի մասին»,- նշեց Լեւոն Զուրաբյանը։

Նախորդ հոդվածը‘Գազի հարցով քննարկումները կշարունակվեն վաղը’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն’