‘Քառյակի նիստը մեկնարկել է’

895

ԱԺ-ում մեկնարկել է ոչ իշխանական 4 խմբակցությունների հերթական հանդիպումը: Այդ մասին հայտնում է iLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից:

Հանդիպմանը մասնակցում են «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Մինչ հանդիպումը պատգամավորները չեն մեկնաբանել, թե որ հարցերի շուրջ է լինելու հանդիպման օրակարգը:

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԱԺ անվտանգության պետին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԶՈՒ-ն կհամալրվի առավել հեռահար զենքով. Սեյրան Օհանյան’