‘Քառյակն իշխանություններին 12 պահանջ կներկայացնի (լրացված)’

1672

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց  ոչիշխանական քառյակի հերթական հանդիպումը, որը տեւեց ավելի քան 4 ժամ: Ինչպես արդեն հաղորդել էինք, հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը: 

Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտնեց, որ քառյակը ընդունել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունը իր մեջ ներառում է 12 պահանջ, որը պետք է ներկայացվի իշխանություններին: Նա նշեց, որ 4 ուժերի առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն այդ պահանջները, որոնք հիմնականում վերաբերվում են ներքին քաղաքական հարցերին:

Ռուբիկ Հակոբյանը հավելեց նաեւ, որ քառյակի համատեղ հանրահավաքը նախատեսվում է անցկացնել աշնանը, քանի որ կան պահանջներ, որոնք օրենսդրական փոփոխություններով են պայմանավորված և դրանք կատարելու համար որոշակի ժամկետ է պետք։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ 12 կետից մեկը վերաբերում է 100% համամասնական ընտրակարգին: 12 կետերի մեջ Մաքսային միությանը և սահմանադրական փոփոխություններին անդրադարձ չկա։

Նախորդ հոդվածը‘Համալիրի տնօրինությունը դիմել է վարչական դատարան’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՕԿ-ը տոնել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը (տեսանյութ)’