‘Քարդաշյանների նախնիների գյուղում առաջարկում են դպրոցն անվանակոչել Քիմի անունով’

1510

Կարսի նահանգի Կարակալե գյուղի բնակիչները ցանկանում են իրենց գյուղի դպրոցն անվանակոչել Քիմ Քարդաշյանի անունով, իսկ ոմանք առաջրակում են Կարսի հայտնի պանիրն անվանակոչել նրա անունով:

Ըստ Yerakouyn.com-ի, Hurriyet-ը տեղեկացնում է, որ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի տոհմածառի մասին տեղեկություններ հրապարակվելոից հետո Քիմ Քարդաշյանի պապենական գյուղի` Կարսի Կարակալե գյուղում մեծ ոգեւորություն է սկսել:

Գյուղացիները Քարդաշյանին հրավիրել են իրենց գյուղ՝ խոստանալով հյուրասիրել Կարսի հայտնի ուտեստով՝ սագով: Գյուղացիների մեծ մասը ցանկանում է, որ գյուղի դպրոցը կոչվի Քիմի անունով:

Կարակալեի գյուղապետը նշել է, որ իրենց գյուղում նախկինում հայեր են ապրել, որոնց գնալուց հետո իրենք Վրաստանից եկել եւ հաստատվել են այնտեղ: Գյուղապետն ասել է, որ դեռեւս կանգուն են հայերի կառուցած տներից 25-ը, իսկ գյուղի մոտ պահպանվել է հայկական գերեզմանոցը:

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի գեներալն իրեն ապուշ է զգացել Ուկրաինայի աշխարհագրության վատ իմացության պատճառով’