‘«Քարե երազների» հեղինակն լքել է Ադրբեջանը’

1238

Ադրբեջանում մեծ աղմուկ և հակահայկական հիստերիա հարուցած «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին Ադրբեջանից մեկնել է Թուրքիա:

Ինչպես հաղորդում է AzVision.az-ը, այժմ գրողն ապրում է Մարմարիսում և չի պարզաբանում Ադրբեջանից Թուրքիա մեկնման նպատակը:

Այլիսլին Ադրբեջանի ժողովրդական գրող է և արվեստի վաստակավոր գործիչ: Ադրբեջանական գրականության հանդեպ ծառայությունների համար պարգևատրվել է Ադրբեջանի բարձրագույն «Իստիգլալ» և «Շոխրատ» շքանշաններով»:

2013 թվականի հունվարին ռուսական «Դրուժբա նառոդով» հանդեսի կայքում նրա «Քարե երազների» հրապարակումից հետո, որտեղ պատվում է 1991  թվականին Բաքվում և 1919 թվականին Նախիջևանում հայերի կոտորածների մասին, Այիևն Այլիսլիին զրկեց Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից և անհատական թոշակից: Գրողն ու նրա ընտանիքը ենթարկվեցին հալածանքի: Կառավարամետ երիտասարդությունը ակցիա անցկացրեց նրա տան մոտ, իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկեցին այրել գրողի գրքերը, նրան զրկել քաղաքացիությունից և արտաքսել երկրից: Շատերն Այլիսլիին մեղադրեցին հայկական ծագում ունենալու մեջ:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործը Վճռաբեկ դատարանում է’
Հաջորդ հոդվածը‘Անգլիական պրիեմիեր լիգա. 2014-2015թ. մրցաշրջանի պռոմո տեսահոլովակը (տեսանյութ)’