‘Քարզայը չի ցանկանում նախագահի պաշտոնը թողնելուց հետո ապրել նոր նստավայրում’

1108

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է  նախագահական ժամկետն ավարտելուց հետո տեղափոխվել հատուկ իր համար կառուցված նստավայրը՝ հայտարարելով, որ այն չափազանց շքեղ է երկրի սովորական քաղաքացու համար, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով նախագահի ներակայացուցչին:

Ենթադրվում էր, որ հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյուքները հրապարակելուց հետո Քարզայը կտեղափոխվի Քաբուլում նախագահի նստավայրից ոչ հեռու կառուցված մեծ տունը: Սակայն նախագահի պաշտոնը 2001 թվականից զբաղեցնող քաղաքական գործիչը հրաժարվել է տեղափոխվել՝ հայտարարելով, որ այդ շինությունն ավելի հարմար է արտասահմանյան պատվիրակությունների և այլ պաշտոնյաների հետ նորընտիր նախագահի հանդիպումների ու ընդունելության համար: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի դերակատարներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը’