‘Քարզայ. Աֆղանստանը երկրորդ Իրաք չի դառնա’

758

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, թե չի հավատում, որ «Ալ-Քաիդան» կվերադառնա իրենց երկիր: Նա համոզմունք է հայտնել, որ Իրաքում տիրող իրավիճակը չի կարող կրկնվել Աֆղանստանում:

Ըստ Քարզայի՝ ամերիկյան «պատերազմն ահաբեկրության դեմ» պետք է հարվածեր ոչ թե աֆղանական բնակավայրերին, այլ երկրից դուրս գտնվող հենակետերին: Մեկնաբանների կարծիքով՝ Աֆղանստանի հեռացող նախագահն ակնարկում է Պակիստանում թալիբների  հենակայանները:

Քարզայը հրաժարվել է ստորագրել այն համաձայնագիրը, որը թույլ կտար երկարացնել  ԱՄՆ զորքերի ներկայությունն Աֆղանստանում: Սակայն նախագահի պաշտոնին հավակնող երկու թեկնածուներն էլ՝ Աֆղանստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին, հավաստիացնում են, որ պաշտոնն ստանձնելու դեպքում կստորագրեն այն: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհակալ է Գեորգի Մարգվելաշվիլիին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը ցմահ ազատազրկման է դատապարտվել’