‘Քարոզչական պաստառ գողանալու համար՝ 15 տարի հարկադիր աշխատանք’

1240

Հյուսիսային Կորեայի դատարանը 15 տարվա հարկադիր աշխատանքի է դատապարտել ամերիկացի ուսանողին՝ հակապետական գործունեության մեղադրանքով:

Ինչպես հաղորդել են չինական լրատվամիջոցները, 21-ամյա Օտտո Վորնբիրը խոստովանել է, որ Փհենյանի հյուրանոցում պատի վրայից գողացել է քաղաքական պաստառը:

Ամերիկացի ուսանողը ԿԺԴՀ է այցելել զբոսաշրջիկների խմբի կազմում, որը Հյուսիսային Կորեա է այցելել ամանորյա տոներին: Նա ձերբակալվել է 2016 թ. հունվարի 2-ին, նրան ինքնաթիռից իջեցրել են Պեկին թռչելուց անմիջապես առաջ:

Փետրվարի վերջին Վորնբիրը ԿԺԴՀ մայրաքաղաքում հանդիպել է հյուսիսկորեացի և արտասահմանցի լրագրողների հետ: Նա պատմել է, որ քաղաքական կարգախոսով պաստառը վերցրել է իր եկեղեցու ծխականներից մեկի խնդրանքով, որը դրա փոխարեն իրեն խոստացել է 10 հազար դոլարանոց ավտոմեքենա նվիրել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանյան ԶԼՄ-ներ. Որքա՞ն է արժեցել սիրիական կամպանիան’
Հաջորդ հոդվածը‘Երկրորդ «սուպերերեքշաբթին». Քլինթոնն ու Թրամփը միավորներ են հավաքում’