‘Քարվաճառում խմելու ջրի մագիստրալի խողովակներն արդեն տեղադրվել են ‘

1058

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի խմելու ջրի համակարգի վերակառուցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հիմնադրամի Ֆրանսիայի, Արգենտինայի տեղական մարմինների եւ ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ` փողոցներում արդեն տեղադրվել են մագիստրալի խողովակները, որի ենթաճյուղերով ջուրը կհասնի համայնքի 120 տնտեսություններին: Հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նորակառույց ՕԿՋ-ի եւ հիմնանորոգված ֆիլտրային կառույցների պայմաններում ոչ միայն կկարգավորվի ջրի մատակարարումը, այլեւ կբարելավվի մատակարարվող ջրի որակը:

Այցելուներին այստեղ գրավում են 13-րդ դարում կառուցված Դադիվանքը, Քարվաճառից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող տաք ջրի բնական աղբյուրը, գեղեցիկ բնապատկերները:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը խզում է հարաբերությունները Թեհրանի և Դամասկոսի հետ’