‘Քարվաճառցի 17-ամյա տղայի մահվան առթիվ հայտնի չէ, թե երբ գործ կհարուցվի’

752

Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքով դեռ գործ չի հարուցվել: Այս մասին News.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ այս պահին գործ չի հարուցվել, եւ տեղեկություն էլ չունեն, թե երբ է հարուցվելու, կամ արդյոք հարուցվելու է: Մեր հարցին, թե բացի ոստիկանությունից՝ էլ որ գերատեսչություն է զբաղվում, հրաժարվեցին որեւէ բան ասել՝ նշելով, թե նորություն լինի, կայքում կհայտնվի:

Նշենք, որ Սմբատ Ցականյանին հուղարկավորել են հուլիսի 16-ին փակ դագաղով, հարազատները թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում:

Նախորդ հոդվածը‘Ոսկե Ծիրան. Կայացել է Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմի երևանյան պրեմիերան’
Հաջորդ հոդվածը‘Առաջին օմբուդսմեն. Աղբյուր բացահայտելու մասին դատարանի որոշումը Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կոպիտ փորձ է’