‘Քարտային շուկան շարունակում է մնալ բանկային համակարգի դրայվերներից մեկը’

1062

Տնտեսությունում խորացող ճգնաժամային երևույթների և վարկային շուկայի նեղացման պայմաններում Հայաստանի բանկային հատվածն ի վիճակի է այսուհետ էլ գեներացնել շահույթը` քարտային հատվածում միջնորդավճարներն ավելացնելու ոչ տոկոսային եկամուտների հաշվին:

Նման կարծիքի են (ԱրմԻնֆո) Ռեյտինգային մարկետինգային ինֆորմացիայի  գործակալության վերլուծական ծառայության վերլուծաբանները: Գործակալության կողմից թողարկված` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» թիվ 10-րդ Տեղեկագրում նշվում է, որ Moodys Investors Service վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկային սուվերեն վարկանիշի իջեցումը, ինչպես նաև 2015 թվականի համար տնտեսության փաստացի ռեցեսիայի վերաբերյալ ՎԶԵԲ-ի անմխիթար կանխատեսումները կբարձրացնեն վարկային ռեսուրսների արժեքը և էապես կիջեցնեն վարկային առողջ պահանջարկի մակարդակը երկրում:

Վերջին տարվա բանկային վիճակագրությունը վկայում է հաշվեկլշիռների զգալի վատթարացման մասին, կապված չաշխատող վարկերի (NPL) և հաճախորդների գծով հնարավոր կորուստների (PLL) հետ: Այսպես, տարեկան կտրվածքով անհուսալի վարկերն աճել են ավելի քան 37%, իսկ կասկածելի վարկերը` գրեթե 3 անգամ, վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի մասնաբաժինը 5%-ից հասցնելով մինչև 8%-ի, ինչով էլ պայմանավորված էր վարկավորման հնարավոր կորուստների պահուստի ավելի քան 43% մեծացումը:

 

Ընդհանուր եկամուտների ու վնասների աճի դինամիկան համակարգում, ընդհանուր առմամբ, վկայում է տոկոսային եկամուտների (9%) նկատմամբ ոչ տոկոսային եկամուտների (27%) գերակշռության անցանկալի տրենդի մասին, կապված զուտ տոկոսային մարժայի կրճատման հետ: Մասնավորապես, ընդհանուր եկամուտները մեկ տարում աճեցին ընդամենը 2%, իսկ ընդհանուր եկամուտները` 12%, ինչը հաշվեկշռային շահույթը կրճատեց մոտ 40%, ընդ որում, այդ ցուցանիշների եռամսյակային դինամիկան (2014, 4-րդ եռամսյակ) հայտնվեց ավելի վատթար վիճակում, քանի որ եկամուտների աճը կազմեց 2%, ծախսերի աճը` 17%, իսկ շահույթի անկումը` մոտ 2 անգամ: Ընդհանուր եկամուտների կառուցվածքում քարտերի սպասարկումից առաջացած կոմիսիոն եկամուտները մեկ տարում աճեցին մոտ 30%, մինչդեռ քարտերի սպասարկման կոմիսիոն ծախսերի դինամիկան հազիվ հասավ 10%-ի: Բանկերի ակտիվների կառուցվածքում վարկային քարտերի վրայի մնացորդները (օվերդրաֆտների հետ միասին) եռամյա կտրվածքով աճեցին 3 անգամ, իսկ միայն տարեկան կտրվածքով` մոտ 40%, ընդ որում, զգալի դինամիկա դիտվեց արդեն 2010 թվականից, իր 72% գագաթնակկետին հասնելով 2012 թվականին, իսկ 2013 թվականին այն դանդաղեց մինչև 15%, բայց հետագայում, 2014 թվականին կրկին դիտվեց աճի 30% արագացման  միտումներ:

 

Նման ոչ սովորական պայմաններում, նշվում է Տեղեկագրում, քարտային շուկան շարունակում է մնալ բանկային համակարգի դրայվերներից մեկը, որն ընդունակ է գեներացնել զգալի ոչ տոկոսային եկամուտները, քարտային պրոդուկտների շարքի առաջարկի ընդլայնման, դրանց տեխնոլոգիական կատարելագործման և վիրտուալ միջովայր ներխուժելու միջոցով: Այդ հնարավոր ներխուժումը հիմնականում ապահովված է ազգային միասնական վճարայաին համակարգի` Armenian Card-ի ժամանակին կատարված բարեփոխումով, ինչը նպաստեց անկանխիկ վիրտուալ վճարների անվտանգության, որակի և հարմարավետության բարձրացմանը: Որպես հետևանք, վերլուծաբանները նշում են, որ, չնայած Հայաստանի տնտեսությունում շարունակվող ճգնաժամային երևույթներին, որոնք արտացոլվում են նաև բանկային համակարգի ընդհանուր վիճակի վրա, երկրի քարտային շուկան շարունակում է զարգանալ, ցուցադրելով տրանսակցիաների աճի շարունակականն դինամիկա, մասնավորապես, բանկոմատների և էկվայրինգի, կամ դրանց վիրտուալ կիրառման ոլորտներում: Միևնույն ժամանակ, քարտային շուկայի մարժինալության նվազումը վերջին տարիներին, անցյալ տարվա երկրորդ կեսից փոխարինվեց զգալիորեն աճող տրենդով, կապված` շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքի ծախսերի աճի տեմպերի հետ, շուկայի հագեցվածության և, որպես հետևանք, անարդյունավետ ծախսերի տնտեսման հաշվին: Որպես դրական միտում կարելի է դիտարկել այն, որ բանկային բիզնեսի եկամտաբերության ընդհանուր նվազումը, 2014 թվականին, ստիպում է շուկայի ակտիվ մասնակիցներին միավորել իրենց ջանքերը «պլաստիկ» շուկայում, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ավելացնելով թանկարժեք ֆիզիկական ենթակառուցվածքի շահագործման համատեղ նախագծերի թիվը:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրության, 2014 թվականի ավարտին Հայաստանում կար մոտ 1,6 միլիոն ակտիվ վարկային քարտ, որից 570 հազարը կազմել են ազգային ArCa քարտերը, 705 հազարը` միջազգային Visa քարտերը, 315 հազարը` MasterCard քարտերը, իսկ 45 հազարը` AmEx, HSBC և Diners Club քարտերը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին երկրում եղել է 1357 բանկոմատ և 6902 POS-տերմինալ:

Նախորդ հոդվածը‘Փակ քննարկում՝ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների էջը կարել է արդեն փակված համարել’