‘ՔԲԿ-ի գրոհայինները Թուրքիայից հեռանում են զենքը ձեռքներին’

981

Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Քրդական բանվորական կուսակցության ակտիվիստների միջև: Հենց այդ շրջանից էր այսօր սկսվելու ՔԲԿ-ի զինյալների դուրսբերումը Թուրքիայից: Քրդերի առաջնորդների և թուրքական կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավելի քան 2000 քուրդ գրոհայիններ պետք է հեռանային Թուրքիայից՝ դեպի Իրաքի հյուսիս, որտեղ ապստամբները ռազմակայաններ ունեն: Դիտորդները չեն բացառում, որ ոստիկանության հետ  բախումները հրահրել են այն քուրդ ակտիվիստները, ովքեր համաձայն չեն Թուրքիայից դուրս գալու որոշմանը:

Քուրդ զինյալները Թուրքիան լքում են զենքը ձեռքներին: Նրանք հրաժարվել են հանձնել զենքերը՝ զգուշանալով թուրք զինվորականների հարձակումներից: Նրանց խոսքերով՝ նման բան արդեն եղել է՝ ՔԲԿ-ի ակտիվիստներին Իրաք դուրս բերելու նախորդ փորձերի ժամանակ, փոխանցում է euronews.com-ը:

Նախորդ հոդվածը‘4/01-ում ՀՀԿ-ի օգտին տրված քվեաթերթիկն անհայտացավ’
Հաջորդ հոդվածը‘Տարոնը կրկին հանրապետական է. դարձ ի շրջանս յուր (լուսանկարներ)’