Քեթի Լեդեկին՝ աշխարհի 17-ակի չեմպիոն

364

Ամերիկացի Քեթի Լեդեկին դարձավ աշխարհի 17-ակի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնությունում 25-ամյա մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել ազատ ոճով 1500 մետրում՝ հաղթահարելով 15 րոպե եւ 30,15 վայրկյանում։ Բուդապեշտում նա նվաճել էր նաեւ ազատ ոճով 400 մետրի ոսկե մեդալը։

Քեթի Լեդեկին աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսը նվաճել է 2013 թվականին։ Նա կանանց ռեկորդակիր է աշխարհի առաջնության ոսկե մեդալների քանակով։

Լեդեկին նաեւ Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն է, եռակի փոխչեմպիոն։

Նախորդ հոդվածըWP․ Իրանական նավերը Պարսից ծոցում մոտեցել են ամերիկյան նավերին
Հաջորդ հոդվածը«Դեպի տուն՝ Եվրոպա»․ Բազմամարդ ցույց Թբիլիսիում