‘Քեմերոնը խոստացել է լուրջ խոսել Պուտինի հետ’

1319

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում տեղեկացրել է, որ Սիրաիյի իրավիճակը կքննարկվի Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ:

«Մենք ողջունում ենք հրադադարը, այն կարող է հնարավորություն տալ եկող շաբաթ հաջողության հասնելու խաղաղ բանակցություններում: Սակայն դրանք հաջող կլինեն միայն այն դեպքում, եթե սիրիական վարչակարգի և նրա հովանավորների գործողությունները փոխվեն: Հենց դրա համար էլ  ես և Ֆրանսուան, կանցլեր Մերկելի հետ միասին, կզրուցենք նախագահ Պուտինի հետ: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր գրոհները Սիրիայի խաղաղ բնակչության և չափավոր ընդդիմության դեմ»,- ասել է Քեմերոնը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Զուգարան փակողները ծառ էլ կկտրեն’
Հաջորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր-4. Ռեգբիի հնաոճ ուղղագրությունը ‘