‘Քեմերոնը հայտարարել է, որ վաճառել է օֆշորի իր մասնաբաժինը’

1622

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ կնոջ հետ միասին մասնաբաժին է ունեցել իր հանգուցյալ հոր կողմից ստեղծված օֆշորային ընկերությունում:

Վարչապետի խոսքով՝ Պանամայում իր հոր կողմից գրանցված Blaimore Holdings ընկերության մասնաբաժինն ինքն ու կինը վաճառել են 2010 թվականին՝ դրա համար ստանալով մոտավորապես 30 հազար ֆունտ (գրեթե 42 հազար դոլար):

Բրիտանական ITV հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քեմերոնն ասել է, որ ինքը «թաքցնելու բան չունի» և վճարել է բոլոր հարկերը:

Պանամյան Mossck Fonseca օֆշորային ընկերության՝ ապրիլի 3-ին հրապարակված փաստաթղթերում ասվում է, որ վարչապետի հայրը՝ Իեն Քեմերոնը, գլխավորել է 1980-ականներին ստեղծված օֆշորային հիմնադրամը, որի միջոցով, իբրև թե, մեծահարուստ բրիտանացիները խուսափում էին հարկեր վճարելուց: Ընդ որում՝ նման հիմնադրամի ստեղծումը ոչ մի օրենք չէր խախտում: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ. Հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը’
Հաջորդ հոդվածը‘Ռոդի Օսման. Բանակցություններում պետք է ներգրավել Սիրիայի բոլոր ազգությունների ներկայացուցիչներին’