‘Քեմերոնը շոտլանդացիներին ցավոտ ապահարզան է խոստանում’

1143

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շոտլանդացիներին «ցավոտ ամուսնալուծություն» է խոստացել, եթե նրանք քվեարկեն հօգուտ Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախացման, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ին Աբերդին կատարած այցից հետո նա հայտարարել է, որ առաջիկա հանրաքվեում ընդունված որոշումը փոխել հնարավոր չէ, և եթե երկիրը բաժանվի, ապա դրանից հետո յուրաքանչյուր պետություն ընդմիշտ պետք է գնա իր ճանապարհով:

Քեմերոնը մեղադրել է Շոտլանդիայի կառավարությանը, որը բնակչությանը խոստացել է անհավանական հրապուրիչ ապագա: «Ես չեմ ուզում, որ Շոտլանդիայի բնակիչների վրա երազանք ծախեն, որն անհետանալու է»,- ասել է վարչապետը և զգուշացրել, որ անկախության օգտին քվեարկելու դեպքում դա սպառնալիքի տակ կդնի նրանց արժույթը, թոշակները և զինված ուժերը, իսկ Շոտլանդիայի և Անգլիայի միջև տեղաշարժը նույնքան ազատ չի լինի, ինչպես նախկինում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունները լրջորեն վատթարացել են’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում’