‘Քեմերոն. Կուզեի Հարի Փոթերը լինել, բայց իմ մեջ Վոլան դը Մորտ են տեսնում’

838

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ղազախստանում ուսանողների հետ հանդիպմանը կատակել է, թե ինքը կուզենար լինել Հարի Փոթերը, սակայն բրիտանացիների մեծ մասն իրեն տեսնում է չար լորդ Վոլան-դը-Մորտի դերում, գրում է The Telegraph-ը:

«Իմ դուստրը ինը տարեկան է, նա սկասել է կարդալ Հարի Փոթերի մասին պատմող գրքերը, ու ես էլ եմ դրանք բացահայտել ինձ համար: Իմ կարծիքով՝ զգացմունքներ ունեցող մարդկանցից յուրաքանչյուրն էլ կուզեր լինել Հարի Փոթեր: Սակայն կասկածում եմ, որ բրիտանացիներն ինձ այլ դերում են տեսնում»,- ասել է Քեմերոնը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե Ջոան Ռոուլինգի վեպերի հերոսներից ում կերպարում է տեսնում իրեն: The Telegraph-ը նշում է, որ Քեմերոնը գրքի բովանդակության գերազանց իմացություն է հանդես բերել՝ չտալով չարագործ Վոլան-դը-Մորտի անունը, քանի որ գրքում այդ հերոսը հայտնի է որպես Նա, Ում Անունը Տալ Չի Կարելի, փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Համակարգի գործելու պայմաններն ու խաղի կանոնները սահմանում է մի մարդ՝ Սերժ Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը այսօր էլ կարծում է, որ «գործ ունենք թալանչիների հետ»’