‘ Քեյլոր Նավասի «Կյանքի պայմանագիրը»’

1027

Աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը շարունակում է հավաքագրել ԱԱ -2014-ի հերոսներին: Հայտնի է նրանցից երկուսը՝ Տոնի Կրոսն ու Խամեսը Ռոդրիգեսը: Հավանաբար, շուտով  նրանց կմիանա նաև Քեյլոր Նավասը: Իսպանական մամուլն արդեն հուլիսի սկզբներին նշել է, թե ովքեր են  «Ռեալի» երեք նպատակակետերը՝  Տոնի Կրոսը, Խամես Ռոդրիգեսը և Թեյլոր Նավասը: Նավասը նույնպես գերազանց անցկացրեց աշխարհի առաջնությունը՝ երեք անգամ ճանաչելով հանդիպման ամենարժեքավոր ֆուտբոլիստ (MVP): Կոստ Ռիկայի հավաքականի հայտնվելը լավագույն ութնայակում դարպասապահի վարպետ ձեռքերի շնորհիվ էր: Եվ ամեն դեպքում, Քեյլորը մի փոքր դուրս է սահում «Արքայական ակումբի» ընդհանուր տրանսֆերային ժապավենից:  Նրա անունը նունքան չի շրջանառվում և նա այնքան թանկ չէ, որքան մյուս երկու նորեկները, թեև այս ֆուտբլիստը երկուսից էլ տարիքով է:

Այս դարպասապահին դժվար է փակցնել  «աստղի» պիտակը, որն անհրաժեշտ է  «Ռեալ»-ի ֆիրմային խանութներում մարզաշապիկներ և այլ անվանական հուշանվերներ վաճառելու համար:  Բացի դրանից, շատերը կասկածում են նրան գնելու  նպատակահարության վրա. չէ որ «Ռեալ»-ը ունի Կասիլյասին՝ իսպանական լեգենդին ու ակումբի խորհրդանիշին:

Իսպանիայում այս կարգի պատմությունների համար կա հիանալի մի բառ՝ culebron,  որը թարգմանաբար նշանակում է թեթև ժանրի նովել: Ահա այսպես էլ, Նավասի շուրջ այս խոսակցությունները սկսվել էին  ոչ թե այսоր, և նույնիսկ ոչ էլ Կոստ Ռիկայի համար շատ զարմանալի ու հաջողակ Մունդիալի ընթացքում:  Այն հասունացել է կամաց-կամաց: Դեռևս ամռան սկզբին պարզ էր, որ անցած խաղաշրջանը Նավասի համար վերջին էր   «Լևանտե»-ի կազմում: Դարպասապահն այն անցկացրեց գերազանց: Նրա համար կարծես հասունացել էր  նոր, ավելի բարձր մակարդակի ակումբում հանդես գալու ժամանակը:  

 «Լևանտե»-ում իրենց փրկիչ-հերոսի տրամադրությունն անմիջապես որսացին և սկսեցին «նախավաճառքային պատրաստությունները»: Այստեղ ամեն ինչն շատ պարզ է. որքան հնարավոր է գովիր խաղացողիդ և այդ ամենը լրատվամիջոցներով ու մամուլով հանրայնացրու՝ նշելով նաև այն բարձրակարգ ակումբներին, որոնք հետաքրքված են այդ ֆուտբոլիստով: Նավասի դեպքում  առանձնահատուկ  ոչինչ պետք չէր մտածել. իր բարձրակարգությունը  նա հաստատել էր գործով: Սակայն, իսկական բարձրակարգ ակումբ տեղափոխվելու համար պահանջվում է ավելին: Ինչ-որ կերպ պետք է կարողանաս երկրպագուներն ևս բացատրել, թե ինչու է ակումբին հարկավոր «սև ձիուկը»: Այստեղ оգնության հասավ ԱԱ-2014-ը, որն ամբողջոցվին վերափոխեց ֆուտբալային աշխարհի պատկերացումները կոստառիկացի դարպասապահի մասին: Մի քանի հաղթական հանդիպումները բավական եղան, որպեսզի Նավասին  ձեռք բերելու համար ամենահայտնի գնորդներից բաղկացած հերթ գոյանա:

 «Լևանտեի» ղեկավարները հավատում էին, որ դեռևս իրենց ակումբին պատկանող դարպասապահը հաջող ելույթ կունենա Բրազիլիայում: Իրականությունը վեր էր բոլոր սպասումներից: Նավասը ուղղակի հիացվում էր յուրաքանչյուր խաղում և չդադարեց գերազանց հանդես գալ մինչև Կաստա Ռիկայի հավաքականի ելույթի ավարտը: Նույնիսկ 11 մետրանոցներով պարտված հանդիպումում նա հերոս ճանաչվեց: Այո,  Նավասը հերոսացավ Աշխարհի առաջնությունում, իսկ նրա ակումբը սկսեց հարցումներ ստանալ դարպասապահին գնելու մասին: Մի պահ դարպասապահին գնելու գլխավոր հավակնորդը համարվում է պուրտուգալական  «Պորտու»: Հետո հորիզոնում հայտնվեց «Ատլետիկո»-ն, որը փոխարինող էր փնտրում Տիբո Կուրտուայի համար: Եվ , վերջապես, պայքարի մեջ մտավ իսկական գրանդ ակումբը՝ «Բավարիան»:

Գերմանական ակումբում հարկավոր էր Մանուել Նոյերին զուգընկեր, կամ ավելի ճիշտ փոխարինող:  Եվ ակումբի ուշադրությունը գրավեց սխրանքներ գործող Նավասը: Գնի իմաստով նույնպես նա կատարյալ թեկնածու էր.  Աշխարհի առաջնության հերոսի համար 10 մլն եվրո, իսկ ինչու ոչ:  Վալենսիական ակումբը նույնիսկ հայտարարեց, որ կոստառիկացին տեխափոխվում է Մյունխեն:  Ակումբի փոխնախագահ Թոմաս Պերեսը լրագրողներին հաղորդեց հետևյալը. «Նավասը գնում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Վստահ եմ, որ նրա ելույթները հաճույք կպատճառեն և նա Նոյերի լուրջ մրցակիցը կլինի»:

 Անցավ երկու շաբաթ, իսկ Նավասը դեռ հարազատ Կոստա Ռիկայում է և հանգստանում է աշխարհի առաջնությունից հետո:

Մոտավորապես այս ամսվա սկիզբից խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Նավասով հետաքրքրվում է նաև Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Հուլիսի սկզբին Antena 3 հեռուստաալիքը հեռուստադիտողներին բացահայտեց «Ռեալ»-ի ծրագիրը՝ փոխել երկու հիմնական դարպասապահներին՝ Կասիլյասին և Դիեգո Լոպեսին, նրանց պատվին հրաժեշտ հանդիպում կազմակերպել «Բերնաբեո»-ում՝ հայտնելով իրենց երախտագիտությունն ու սերը, իսկ Քեյլոր Նավասին և Կիկո Կասիլյային՝ «Էսպնյոլից», բերել նրանց փոխարեն:

Վերջին оրերին իսպանական բոլոր լրատվամիջոցների առաջին էջերից  չէին իջնում Կրոսի և Խամեսի լուսանկարները:. Այն բանից հետո, երբ այս երկուսը  բարեհաջող հագան մադրիդյան ակումբի մարզաշապիկները, մամուլն անցավ Նավասին:  AS-ի տեղեկատվությամբ,«Ռեալը» համաձայնել է վճարել Քեյլորի համար և նրա հետ պայմանագիր կկնքի 5 տարով: «Կյանքի պայմանագիր». այսպես են այդ պայմանագիրն  անվանում իսպանական լրագրողները: Բանն այն է, որ մեկ խաղաշրջանի ընթացում Նավասը այնքան կվաստակի, որքան կաշխատեր 5 կամ 6 տարվա ընթացքում, եթե մնար «Լևանտե»-ում:  «Ռեալ»-ում նրա տարեկան աշխատավարձը կկազմի  1,8 մլն եվրո:

Գումարը, իհարկե, կարևոր է, սակայն մարզական տեսակետից նույնպես Նավասը սրանից լավ տարբերակ չէր էլ կարող գտնել: «Բավարիա»-ում նա, անկասկած, կլիներ մեծն Նոյերի ստվերոմ: Մադրիդում գլխավոր դերում լինելու հնարավորություններն оբյեկտիվորեն  ավելի մեծ են:  Դիեգո Լոպեսը ճիշտ է, խաղաց Իսպանիայի առաջնությունում, բայց  մարտ ամսին «ներքնակավոր» Գաբիից ճակատագրական գոլ բաց թողեց, որը, բնականաբար, բացասական  դեր ունեցավ «Ռեալի» համար չեմպիոնական մրցավազքում:

Կասիլյասի հետ  «բլանկոսները» երկու եզրափակիչներում հաղթեցին՝ Չեմպիոների լիգայում և Իսպանիայի գավաթում: Բայց ակումբի ավագի՝ Իկեր Կասիլյասի գործերը, հայտնի  պատճառներով,  այնքան էլ լավ չեն: «Դարպասապահների հարցում» երկրապագուների տրամադրությունը բավական պերճախոս կերպով  արտացոլված է AS-ի անցկացրած հարցումներում: Դրանց արդյունքների համաձայն՝ 48,5%  գտնում է, որ պետք ՝ հեռանա Լոպեսը, 42% -ը՝ Կասիլյասը: Եվ միայն 10 %-ն է կարծում, որ «Ռեալը» Նավասի տեղը չէ:

Ի՞նչ է այս ամենը նշանակում: Առաջին հերթին այն, որ ակումբում ցանկանում են տեսնել նոր դեմքեր, երկրորդը՝ մարդիկ մեծագույն հարգանքով են լցված գործող ավագի հանդեպ: Մնում է միայն իմանալ, թե ինչ է այս ամենի մասին մտածում Կառլո Անչելոտին:. Իսկ նա դեռ լռում է…

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ապօրինի պահել են բաժնում եւ նրա նկատմամբ բռնություն գործադրել’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Այսօր ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա’