Քենթուքիում տորնադոյի զոհերի որոնումները շարունակվում են

490

Ամերիկյան Քենթուքի նահանգում մահաբեր տորնադոյի զոհերի թիվն աճում է՝ որոնողական-փրկարարական աշխատանքներին զուգընթաց։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերը հարյուրից ավելի կլինեն։ Ավելի վաղ հաղորդվել է 74 զոհի մասին։ Փրկարարների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մեյֆիլդի մոմագործական ֆաբրիկան, որտեղ տանիքի փլուզման պահին տասնյակ մարդիկ են եղել։

Իշխանությունները հաստատել են, որ զոհերի ցուցակում նաև երեխաներ կան։

«Ահա էլի մի քանի լուր մեր կորուստների մասին։ 18 մարմին դեռ ճանաչված չէ։ Զոհերի տարիքը՝ հինգ ամսականից մինչև 86 տարեկան, վեց զոհեր դեռ 18 տարեկան չկան»,- արցունքն աչքերին՝ հայտնել է նահանգապետ Էնդի Բեշերը։

Քենթուքիում սպասում են նախագահ Ջո Բայդենի այցին, որն ավելի վաղ արտակարգ դրություն է հայտարարել, ինչը թույլ է տվել դաշնային բյուջեից օգնություն ուղարկել նահանգ։

«Ես երկու օր առաջ նահանգապետին ասացի, որ չեմ ուզում իմ այցով խանգարել,- նշել է Բայդենը։- Հիմա այնքան անելիք կա, իսկ երբ նախագահն է գալիս, նրա շուրջ լիքը մարդիկ են հավաքվում»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըTime ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Իլոն Մասքին
Հաջորդ հոդվածըԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սպիտակ տուն այցելության լուսանկարը