‘Քենիայի փոխնախագահի դատավարությունը. դատախազը կաշառատվության դեպք է հայտանաբերել’

735

Միջազգային քրեական դատարանը քենիացի մի լրագրողի կալանավորելու օրդեր է տվել՝ այն բանի համար, որ նա փորձել է միջամտել Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյին մեղսագրվող հանցագործությունների հետաքննությանը: Ինչպես հավաստիացնում է դատարանի գլխավոր դատախազը, լրագրող Ուոլտեր Բարասան փորձել է կաշառել վկային, որպեսզի վերջինս չներկայանա դատարան և ցուցմունքներ չտա: Բարասան BBC-ին տված հարցազրույցում պնդել է, որ պատրաստ է ապացուցել իր անմեղությունը:

Ուիլյամ Ռուտոն մեղադրվում է երկրում 2007 թ. ընտրություններից հետո բռնություններ հրահրելու մեջ, որոնց արդյունքում ավելի քան հազար մարդ զոհվեց, 600 հազար քենիացիներ փախստական դարձան:

Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան, որը նույնպես մեղադրվում է ընտրություններից հետո բռնություններ ու հալածանքներ կազմակերպելու մեջ, դատարանի առջև կկանգնի նոյեմբերին: Երկու քաղաքական գործիչներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձը դանակով վիրավորել է Նիդերլանդների հյուպատոսին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժը շանտաժի է ենթարկում Եվրոպային’