‘Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել’

831

Քենիայում սգում են Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման զոհերին: Ըստ վերջին տվյալների՝ Սոմալիի «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման ահաբեկիչների զոհ է դարձել 67 մարդ, որոնցից 61-ը՝ քաղաքացիական անձինք, իսկ 6-ը՝ զինծառայողներ, որոնք զոհվել են շենքի գրոհի ժամանակ: Տուժածների թիվը մոտավորապես 175 է:

Երեկ Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան հեռուստաուղերձով դիմել է իր ժողովրդին: Նա հայտարարել է, որ բոլոր ահաբեկիչները վնասազերծվել են: Նրանցից հինգը սպանվել են, ևս 11 իսլամիստներ ձերբակալվել են:

Այսօրվանից Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Տաշած Աղվանը գետնին չի մնա’
Հաջորդ հոդվածը‘CNN.Հասան Ռուհանին Հոլոքոստը պատմական փաստ է համարում’