‘Քենիայում համապետական ընտրություններից առաջ ընդհարումներից զոհերի թիվը հասել է 12-ի’

773

Քենիայում համապետական ընտրություններից առաջ գիշերային ընդհարումների արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես այսօր հաղորդել է Քենիայի ոստիկանապետ Դևիդ Քիմայոն, զոհվածների թվում վեցը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: «Վեց ցուցարար և վեց ոստիկան է զոհվել»,-ասել է ոստիկանապետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրություններից առաջ անջատողականների հետ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Մոմբասի նավահանգստում: Անջատողական «Մոմբասի հանրապետական խորհուրդ» շարժումը, որը ձգտում է անջատել զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող առափնյակը, շուրջկալ է նախապատրաստել ոստիկանության համար և սպառնացել  բոյկոտել ընտրությունները:

Այսօր Քենիայում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անվտանգությունը ապահովում են 100 հազար ոստիկաններ: Ըստ տեղեկատվության՝ միջոցներ են ձեռնարկվում երկու գլխավոր ֆավորիտների՝ 68-ամյա վարչապետ Ռաիլ Օդինգի և 51-ամյա փոխվարչապետ Ուխուրու Քենիաթի կողմնակիցների միջև հնարավոր բախումները կանխելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է աֆղանցիներին փոխանցել ISAF-ի ռազմական օբյեկտների մի մասը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳ նախարար. Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է’