‘
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ժնևում իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը փորձելու է փակուղուց դուրս բերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
«Մենք հույս ունենք արագացնել բանակցային գործընթացը՝ այդ հարցում ավելի մեծ առաջխաղացման հասնելու համար»,- ավելի վաղ հայտարարել է Քերին:
Քերիի և Զարիֆի հանդիպումից հետո եկկողմ խորհրդակցություններ կսկսվեն իրանցի բանագնացների խմբի հետ, իսկ հունվարի 18-ին Ժնևում մեկնարկում է Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը՝ քաղաքական տնօրենների մակարդակով: Փոխանցում է BBC-ն:
‘