‘Քերին Ռուսաստանին և Ասադին սպառնացել է ներխուժել Սիրիա’

1296

Եթե Դամասկոսի իշխանությունները, Ռուսաստանը և Իրանը չկատարեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանագիրը, դա կարող է հանգեցնել նրան, որ «լրացուցիչ ցամաքային ուժեր մտցվեն Սիրիա»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Եթե Ասադը չկատարի իր պարտականությունները, իսկ իրանցիներն ու ռուսաստանցիներն էլ նրան չստիպեն դա անել, ինչը նրանք խոստացել են…, ապա միջազգային հանրությունը, անկասկած, հենց այնպես՝ հիմարի նման ձեռքերը ծալած չի նստի և հետևի այդ ամենին»,- Քերիի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:

Պետքարտուղարության ղեկավարը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այն շրջանների ռմբակոծությունը, որտեղ պետք է պահպանվի զինադադարը, և կրկին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի (ՀՓԽ) վերջնական զեկույցի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ դեսպանատան մերձակա հրապարակը կանվանակոչվի՞ այլախոհի անունով’