‘Քերի. ԱՄՆ-ը $47 մլն մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինցիներին Գազայի հատվածում ‘

736

ԱՄՆ-ը $47 մլն մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի բնակիչներին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Կահիրեում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ պետդեպի ղեկավարը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ով,  Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրիի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ միասին, այսօր Կահիրեում մասնակցում է պաղեստինյան անկլավում իրավիճակի վերաբերյալ բանակցություններին:

 Բանակցությունների կենտրոնում Եգիպտոսի նախաձեռնությունն է, որը նախատեսում է հակամարտող կողմերի միջև բոլոր ռազմական գործողությունների դադարեցում ծովում ցամաքում և օդում: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի բաժնեմասերը կհանձնվեն «Որոտան» ՀԷԿ-ին` պարտքի դիմաց. Pastinfo ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից Ուկրաինա է մատակարարվում կոնյակ և ծիրան’