‘Քերրի. Իրանի շուրջ բանակցություններին ավելի քիչ ժամանակ է մնում’

970

Թեհրանի եւ միջազգային տերությունների միջեւ միջուկային ծրագրի հարցով բանակցությունների համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, կիրակի Ստամբուլում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Սա անսահման գործընթաց չէ: Չի կարելի բանակցել միայն բանակցելու համար», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ նախագահ Բարաք Օբաման դեռ հակված է իրանական միջուկային խնդրի լուծմանը դիվանագիտական ճանապարհով:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրես. Իշխանությունը` քաղաքացուն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի մարզում տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից երկու երեխա է մահացել’