‘Քիմ Քաշքաշյանը` «Գրեմմի-2013» մրցանակակիր (տեսանյութ)’

1615

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ արարողությունը:

Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան լրատվամիջոցներից, «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել աշխարհահռչակ հայ երաժիշտ Քիմ Քաշքաշյանը` Kurtág and Ligeti: Music For Viola ստեղծագործությամբ:

Քաշքաշյանը ծնվել է ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում` 1952թ-ին: Նա ուսանել է Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում (ԱՄՆ): 1986 թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ դասավանդել է Ֆրայբուրգի երաժշտական համալսարանում, ինչպես նաև «Հանս Այսլեր» երաժշտական ուսումնարանում:

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, որպես մենակատար Քաշքաշյանը հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ` դիրիժորներ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և ղեկավարությամբ: Քաշքաշյանը հանդես է եկել նաև հայտնի «Տոկիո լարային քառյակի» հետ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Հայրիկյանի դիմումի մասով որոշումը կայացվելու է ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ նախագահակում։ ‘
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ի համար ՍԴ նախագահի հոդվածը նորություն է ‘