‘Քիչ անց կմեկնարկի Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը’

1290

Այսօր` սեպտեմբերի 7-ին, ժամը 17։00-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կկայանա ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Բակո Սահակյանն այսօր երկրորդ անգամ կստանձնի ԼՂՀ նախագահի պաշտոնը:

Ինչպես տեղեկացնում է karabakh-open կայքը, արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղում պատրաստվում են նախագահի պաշտոնամուտին: Ըստ ծրագրի, Ազգային ժողովի հատուկ նիստի ավարտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ԼՂՀ Զինված ուժերի հանդիսավոր զորաշար՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։ 

Իսկ երեկոյան ժամը 21։00-ին տեղի կունենա համերգ՝ աշխարհահռչակ «Forbidden Saints» խմբի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, ում օգտին քվեարկել է 47095 ընտրղ, կամ քվեարկությանը մասնակցած ԼՂՀ քաղաքացիների 66.7 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Աճում է Թուրքիայի նավաբեկության զոհերի թիվը’
Հաջորդ հոդվածը‘Ռասմուսենը մտահոգվա՞ծ է Սաֆարովի ազատ արձակմամբ’