Քիսինջերը Ուկրաինայի հակամարտության երեք հնարավոր ելք է նշել

291

ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական (1969-1975) Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել երեք ձևով։

«Եթե Ռուսաստանը կանգ առնի այնտեղ, որտեղ հիմա է, ապա նա նվաճած կլինի Ուկրաինայի 20 %-ը և Դոնբասի մեծ մասը, հիմնական արդյունաբերական և գյուղատնտեսական տարածաշրջանը և մի կտոր հողատարածք Սև ծովի երկայնքով։ Եթե նա կանգ առնի  ընթացիկ դիրքերում, ապա դա Ռուսաստանի համար հաղթանակ կլինի․․․։ Եվ այդ դեպքում ՆԱՏՕ-ի դերն այնքան նշանակալի չի լինի, ինչպես նախկինում էր համարվում»,- ասել է Քիսինջերը The Spectator ամսագրին տված հարցազրույցում։

Երկրորդ տարբերակը, նրա կարծիքով, փորձն է Ռուսաստանին «դուրս մղել» այն տարածքներից, որոնք նա միացրել է մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ Ղրիմից։ Հետո, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «Արևմուտքի համար կմեծանա Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ հայտնվելու վտանգը», նշել է Քիսինջերը։

Երրորդ սցենարը, դիվանագետի կարծիքով, մինչև փետրվարի 24-ի իրադրությանը վերադառնալն է, և այդ դեպքում Ուկրաինան «կվերազինվի ու սերտորեն կկապվի ՆԱՏՕ-ի հետ» կամ նույնիսկ կդառնա դաշինքի անդամ։ Ադ դեպքում, ենթադրվում է, որ հակամարտությունը կսառեցվի որոշակի ժամանակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է մտցրել ռուսաստանցի գործարարների և նախարարների դեմ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» 267 միլիոն եվրոյով վաճառել է խաղերի հեռարձակման իրավունքի 10 տոկոսը