Քիսինջերն ախտորոշում է տվել Ամերիկային

451

Աֆղանստանից հեռանալուց մեկ տարի անց ԱՄՆ-ը հայտնվել է այնպիսի վիճակում, որ չի հասկանում՝ դեպի ուր է շարժվում։ Եվ ո՛չ էլ Մերձավոր Արևելքում, ընդհանրապես՝ աշխարհաքաղականության մեջ։ Ձևական առումով, իհարկե, նպատակներ կան, օրինակ՝ ամբողջ աշխարհի համախմբումը Վաշինգտոնի ղեկավարությամբ՝ «դեմոկրատիայի պաշտպանության և համաշխարհային ավտոկրատիաների դեմ պայքարելու համար», ինչի տակ ենթադրվում են, առաջին հերթին՝ Չինաստանը և Ռուսաստանը։ Սակայն այդ կողմորոշիչներին չեն հավատում նույնիսկ նրանք, ովքեր հայտարարում են դրանց մասին։ Իսկ նրանք, ովքեր ընդունակ են վերլուծել տեղի ունեցողը, չեն թաքցնում իրենց մտավախությունները։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նույնպես իր մտահոգություններն է հայտնում․ «Կարծում եմ, որ հիմա մենք մեծ խնդիրներ ունենք շարժման ուղղությունը որոշելու հարցում։ Մենք չափազանց շատ ենք տրվում ընթացիկ պահի զգացումներին։ ․․․Մենք պատերազմի շեմին ենք Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ մասամբ այն պատճառներով, որ ինքներս ենք ստեղծել և բացարձակապես գաղափար չունենք՝ ինչով կավարտվի դա։ ․․․Հիմա արդեն չի կարելի ասել, թե մենք կպառակտենք Ռուսաստանն ու Չինաստանը և իրար դեմ կտրամադրենք։ Այն ամենը, ինչ հիմա կարելի է անել՝ լարումը չավելացնելն է և տարբերակներ գտնելը, իսկ դրա համար ինչ-որ հիմնարար նպատակ է անհրաժեշտ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇոյգու․ Քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին պնդումներն անհեթեթ են
Հաջորդ հոդվածը16 զոհ, 3 անհետ կորած