‘Քլինթոնը չի մեկնի Մերձավոր Արևելք՝ առողջական խնդիրների պատճառով’

881

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Մերձավոր Արևելք կատարելիք այցից,  հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի օգնական Ֆիլիպ Ռայնսը հայտնել է լրագրողներին, որ Քլինթոնի մոտ աղեստամոքային վարակ է հայտնաբերվել:

«Քանի որ Քլինթոնն իրեն այնքան էլ լավ չի զգում, այս շաբաթ մենք չենք մեկնի Հարավային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նախապես ծրագրվել էր»,- ասել  է Ռայնսը:

Դեկտեմբերի 11-13-ը ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պատրաստվում էր այցելել Մարոկո, Թունիս և Արաբական Միացյալ Էմիրություններ:  Ակնկալվում էր, որ «Սիրիայի բարեկամներ» խմբի՝ Մարաքեշում անցկացվելիք նիստի ժամանակ Հիլարի  Քլինթոնը կհրապարակի Սիրիայի ընդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչելու՝ Միացյալ Նահանգների որոշումը: Այժմ Քլինթոնի փոխարեն՝ Մարաքեշ կուղևորվի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսը:

Նախորդ հոդվածը‘Ըստ Տիգրան Սարգսյանի, մարդիկ Հայաստանում աղքատ են գիտելիքի պակասից ‘
Հաջորդ հոդվածը‘Բերեզովսկին Ռուսաստանի առաջնությունում նորից լավագույն դարպասապահն է’