‘ՔԿՀ-ի աշխատակիցները իրենցով են արել դատապարտյալին ուղարկված թմրամիջոցը’

894

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հանրապետությունից այլ անձի անվամբ ուղարկված ծանրոցում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում չի արձանագրվել, ապա նաև վերջիններիս կողմից այն հափշտակվել է, իսկ ծանրոցի հասցեատերը ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին. ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է’