‘ՔԿՀ-ի բուժմասի աշխատակիցը դատապարտյալից խոշոր չափերի կաշառք է պահանջել’

1309

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ կալանավոր Էդուարդ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցը, իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: 

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր հարկերից’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում փախստականը բանկոմատ է գողացել’