‘ՔԿՀ-ի պետի անմարդկային վերաբերմունքի պատճառով կալանավորը կուլ է տվել 50 երկաթե դետալ’

813

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Վլադիսլավ Եդիգարովը, ով ի նշան բողոքի՝ մահճակալի համար որպես ցանց հանդիսացող երկաթից 50-ից ավելի դետալներ է կուլ տվել:

Նրան վիրահատել են և ստամոքսից դուրս են բերել ամբողջ երկաթը: Կայքը նշում է, որ կալանավորները հիմնականում բողոքում են ՔԿ հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանի անմարդկային վերաբերմունքից, ում կալանավայրում արդեն անուն են «կպցրել»՝ «Կապուտ Միրուք»՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի չար ու դաժան հերոսի անունով: 

Նախորդ հոդվածը‘Բրազիլացիների հաղթանակն ու Նեյմարի տարօրինակ համբույրները’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ‘