‘ՔԿ. Պերմյակովը Ավետիսյանների տուն է մտել՝ կոտրելով դռան ապակե բացվածքը’

1436

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով կազմված քննչական խումբը Գյումրիում հունվարի 16-ին փորձագետների հետ կատարել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Բացի դրանից, բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած և օգտագործած լինել նաև տուժողների հեռախոսները (Պերմյակովի ձերբակալությունից հետո հայտնի դարձավ, որ նրա մոտ երեք հեռախոս է հայտնաբերվել-խմբ):

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ քննության տվյալների՝ հանցագործն Ավետիսյանների տուն է մուտք գործել` մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։

Հիշեցնենք, որ, ըստ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի նախնական ցուցմունքների, նա Ավետիսյանների տուն էր մտել՝ «ջուր խմելու նպատակով», իսկ 6 անձի սպանությունը գործել է՝ վախենալով, որ նրանք կմատնեն իրեն իշխանություններին: 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի հետախուզությունը բարձրացրել է ահաբեկչության սպառնալիքի մակարդակը’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Պերմյակովը սպանության պատճառների մասին հարցերին պատասխանում էր՝ «Չեմ կարող ասել» — News.am’