‘ՔԿ. Սուպերմարկետում վաճառվել է գողացված համակարգիչ’

1371

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից  մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:

2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ հարմարեցված բանալու միջոցով բացել է Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկի դուռը և մուտք գործել բնակարան:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքի առթիվ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողը նշված բնակարանում բնակվել է վարձակալության հիմունքներով և ցուցմունք է տվել առ այն, որ բնակարանից գողացվել է «Տոշիբա» ֆիրմայի համակարգիչ, ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկա, տեսախցիկ և դրամապանակներ:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ գողացված համակարգիչը հոկտեմբերի 16-ին վաճառվել է սուպերմարկետի 2-րդ հարկում գործող  տաղավարներից մեկի աշխատակցին: Վերջինիս ինքնությունը պարզվել է,  համակարգիչը առգրավվել է։

Քրեական գործով  ստացվել են  սուպերմարկետում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն անձը, ով վաճառել է համակարգիչը:


Նախորդ հոդվածը‘Բան Կի Մունը Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Իշխանությունների քարոզը վերածվել է իսկական ծաղրի’