‘Քնի հաշվին ինտերնետում «թափառելը» կարող է հանգեցնել ճարպակալման և հիշողությանն առնչվող խնդիրների’

959

Գիշերային ժամերին ինտերնետում «կախվելը» կարող է հանգեցնել առողջությանն առնչվող լուրջ խնդիրների: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանը, գործնականում, ամեն գիշեր ինտերնետում «կախվելը» կարող է հանգեցնել մետաբոլիզմի խանգարման, քաշի ավելացման, աշխատանքի արդյունավետության նվազման: Բացի այդ, վատանում է հիշողությունը և կենտրոնացումը, մարդն սկսում է շուտ հոգնել: Այդպիսով, գիշերներն արթուն մնալն ազդում է մարդու ընդհանուր ակտիվության վրա և արտացոլվում նրա առողջության վրա: Ինչպես նշել է Խաչատրյանը, մեծահասակ մարդու համար ցանկալի է օրական գոնե 6-7 ժամյա քուն: «Ինտերնետից կախվածությունը, որ հանգեցնում է քնի ռեժիմի խախտման, չափազանց լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն բազմաթիվ մասնագետներ, ընդ որում՝ ոչ միայն բժշկության ոլորտի»,- ընդգծել է նա:

Ինտերնետից, ինչպես նաև սոցիալական ցանցերից կախվածությունն արդեն ոչ առաջին տարին հոգեբանների ուշադրության կենտրոնում է: Այսպես, Բեռլինի Գումբոլդտի անվան համալսարանի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ «Ֆեյսբուքը» կարող է հանգեցնել տրամադրության անկման: Նախանձի զգացում են առաջացնում ցանցում զետեղված բարեկամների հետաքրքիր լուսանկարները, «լայքերի» և տոնական շնորհավորանքների մեծ թիվը: Արդյունքում` սեփականն անձը համեմատելով ուրիշների հետ, մարդ կարող է հետևություն անել, որ նրանք ավելի լի և երջանիկ կյանք են վարում, քան ինքը: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը’
Հաջորդ հոդվածը‘Բանգկոկում գնդակահարել են ցուցարարների ճամբարը, կա 7 վիրավոր’