«Քնկոտ Ջոն» արթնացել է

314

ԱՄՆ-ում մոտենում են Կոնգրեսի միջանկյալ ընտորւթյունները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, որոշիչ կլինեն 2024 թ․ նախագահական ընրապայքարում։

Պետության գործող ղեկավար Ջո Բայդենը ոչ միայն կարողացել է բարձրացնել վարկանիշը, այլև ստանալ կուսակից դեմոկրատների, ինչպես նաև շատ հանրապետականների աջակցությունը։

Նրա գլխավոր մրցակիցը՝ Դոնալդ Թրամփը, ընդհակառակը, ավելի ու ավելի է խրվում սկանդալների մեջ՝ իր կուսակիցներին ստիպելով նյարդայնանալ։

Մինչ ԱՄՆ 79-ամյա առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ 2024 թ․ առաջադրվելու է նախագահական երկրորդ ժամկետի համար, նրա 76-ամյա ընդդիմախոսը դեռ չի հաստատել իր մասնակցությունն ընտրություններում, թեպետ մշտապես նշում է դրա հնարավորությունն իր հարցազրույցներում ու ելույթներում։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝  Բայդենը մեծ առավելությամբ առաջ է անցնոմ Թրամփից, տեղեկացնում է Newsweek-ը։

Օրերս The Wall Journal-ի հրապարակած նոր հարցումը ցույց է տվել, որ Բայդենը Թրամփից առաջ է անցնում վեց կետով։ Դեմոկրատ նախագահին պաշտպանել է հարցվածների 50 տոկոսը, իսկ նախկին հանրապետական-նախագահին՝ ընդամենը 44 տոկոսը։ Համեմատության համար՝ նույն WSJ-ի մարտ ամսվա հարցման համաձայն՝ երկու քաղաքական գործիչներն էլ հավասարապես ստացել էին 45 տոկոս աջակցություն։ Իսկ ամառվա կեսերին Թրամփի օգտին  ընդհանրապես պատրաստ էր քվեարկել տասը տոկոսով ավելի ընտրող, քան Բայդենի օգտին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց տիտղոսը
Հաջորդ հոդվածըՊատմության մեջ առաջին անգամ «Ունիոնը»՝ Բունդեսլիգայի առաջատար